Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի օրվան նվիրված միջոցառում Թեհրանում

Հունվար 30,2014 18:51

Հունվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հայ ակումբի սրահում  կազմակերպվեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին մասնակցեցին Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սպայական կազմի ներկայացուցիչներ, Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների զինվորական կցորդներ, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հանդիսությանը հրավիրված էին նաև իրանահայ երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի թեմակալ առաջնորդները, Իրանում Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդը, Իսլամական խորհրդարանում իրանահայ  պատգամավորները, Թեհրանի հայոց Թեմի  ազգային մարմինների, «Ալիք» հաստատության և ազգային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց՝ ի հիշատակ հունվարի 20-ին ադրբեջանական դիվերսանտներին հետ մղելիս հերոսաբար զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանի:

Իրանի և Հայաստանի պետական օրհներգերի կատարմամբ  մեկնարկած ծրագրին հաջորդեցին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի և դեսպանության զինվորական կցորդ, փոխգնդապետ Սևադա Շաբանյանի՝  հայոց բանակի անցած ուղու մասին ելույթները:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031