Լրահոս
Օրվա լրահոսը

Օդանավակայանի նախկին աշխատակից կալանավորը ինքնավնասել է իրեն

Փետրվար 01,2014 11:24

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թովմաս Վարդանյանը երեկ տեղափոխվել էր Էրեբունու հիվանդանոց: Նա թեւը սուր կտրող գործիքով  վնասել էր:

Aravot.am-ի տեղեկություններով Էրեբունի բուժհիմնարկում գիշերը բուժօգնություն ցույց տալուց հետո նրան կրկին տեղափոխել են Նուբարաշենի մեկուսարան:

Կալանավորն ունի հոգեկան խնդիրներ, եւ իր արարքը պայմանավորված էր հոգեմետ դեղերը ուշացնելու հետ:

Հիշեցնեմ, որ օրեր առաջ Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մասիսի նստավայրում դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ կալանավորը վատացավ, եւ նրա համար հրավիրվեց շտապօգնություն:

«Զվարթնոց» օդանավակայանի «էքսպերանտո» սրճարանի խոհարարի օգնական Թովմաս Վարդանյանը մեղադրվում է նույն սրճարանի աման լվացողին ուրագով հարվածելու համար:

Կալանավորի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Մկրտչյանը քիչ հետո կտեսակցի իր պաշտպանյալին, նա ասաց, որ մտադիր է ասուլիս հրավիրել:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728