Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին

Փետրվար 02,2014 17:24

Հարգելի պարոն Վահրամ Շահինյան, չնայած նրան, որ չունեի ակնկալիքներ դրական պատասխանի, Դուք Ձեր մեծահոգությամբ ուրախություն պատճառեցիք մեզ, պատռելով քննիչի և նրան հովանավորողների դիմակը: Ձեր օպերատիվ գործունեության և խստապահանջության  շնորհիվ Է. Հակոբյանը բացահայտեց Շենգավիթ համայնքի քննիչ՝ Լեռնիկ Ստեփանյանի արարքներից մեկը՝ տղայիս հեռախոսի հափշտակությունը:

Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ և քննիչ Է. Հակոբյանին: Եվ ավելի արդարացի կլիներ Ձեր կայացրած որոշումը՝ արդարությունը հաստատելու, եթե ամբոջ իրականությունը(ապրանքների յուրացումը, Նոր Նորքի ոստիկանների արարքները, վերջին բանսարկությունը…) նույնպես  ամփոփվի Ձեր կողմից կայացրած որոշման մեջ: Միթե՞ Լ. Ստեփանյանի  նման հացագործները իրավունք ունեն մեղադրական որոշումներ կայացնելու: Եվ այսպիսի «օրինապահներն են» որոշում և խեղաթյուրում մարդկանց ճակատագրեր:

                                                                                    Հարգանքներով՝ Կիմա Կակոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728