Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են հայցեր ապօրինաբար զավթած բնակարանների ազատման պահանջով

Փետրվար 06,2014 11:39

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում» բնակարան ստացած որեւէ ընտանիքի` սեփականաշնորհման գործընթացը չկազմակերպելու հիմքով, դատական հայց չի ներկայացրել:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանուր իրավասության դատարան է դիմել պետական սեփականություն հանդիսացող բնակարանն ապօրինաբար զավթած ընտանիքներից ազատելու պահանջով: Նշենք, որ այդպիսի հիմքով ընդամենը 2 հայց է ներկայացվել դատական ատյաններ: Ընդ որում, այդ 2 ընտանիքներից` Հասմիկ Նազարեթյանի ընտանիքը ապօրինաբար զավթած բնակարանից զատ` վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2 սենյականոց բնակարան է ստացել Մուշ 2-2 թաղամասի թիվ 44 շենքի 27 հասցեում:

Նշյալ ընտանիքները բազմիցս, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից զգուշացվել են ապօրինաբար զավթած բնակարաններն ազատելու համար: Ավելին` նշյալ 2 ընտանիքներից Հասմիկ Նազարեթյանի ընտանիքին 2012 թվականի հունիսին նախարարությունը թույլատրել է մինչեւ 2012 թվականի հոկտեմբեր շարունակել ապրել տվյալ բնակարանում, մինչ այն պահը, երբ ծրագրի շրջանակներում օրինական բնակարան է ստացել: Սակայն, Հ. Նազարեթյանի ընտանիքը խախտել է պայմանավորվածությունը եւ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կողմից 2013 թվականի հունիսին կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ պետական սեփականություն հանդիսացող վերը նշված բնակարանում Հասմիկ Նազարեթյանը շարունակում է ապօրինաբար բնակվել: Հետեւաբար, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դատարան է դիմել ապօրինաբար զավթած պետական սեփականություն հանդիսացող բնակարանն ազատելու պահանջով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728