Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմակերպել էին «Եռաձայն պատարագ» խորագիրը կրող ասմունքի միջդպրոցական փառատոն

Փետրվար 22,2014 13:27

ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության. մշակույթի և սպորտի վարչությունը համատեղ կազմակերպել էին  «ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ»  խորագիրը կրող ասմունքի միջդպրոցական փառատոն` նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան:

Փառատոնին մասնակցել են Շիրակի մարզի դպրոցների 9-12-րդ դասարանի աշակերտներ: Փառատոնը բաղկացած էր երկու փուլից` նախընտրական և եզրափակիչ: Եզրափակիչ  փուլում մասնագիտացված ժյուրին որոշեց լավագույններին, որոնք էլ պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով:

Փառատոնի ընթացքում հնչեց դասական երաժշտություն` կենդանի կատարմամբ, ինչպես նաև եղան պարային և այլ  երաժշտական համարներ:

 

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728