Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն զինծառայողների նոր խումբ կուղարկի Ուկրաինա

Մարտ 11,2014 20:13

Ուկրաինայի խնդրանքով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության զինծառայողները երկրի արևելյան և հարավային մասերում դիտարկումների կմեկնեն: Ասված է ԵԱՀԿ մամուլի հաղորդագրության մեջ:

Առայժմ 14 երկիր է արձագանքել խնդրանքին, բայց սպասվում է, որ առաջիկա օրերին այդ թիվը կավելանա: Այդ երկրներն են՝ Բելգիան, Կանադան, Էստոնիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լիտվան, Նիդերլանդները, Սլովակիան, Իսպանիան, Թուրքիան և ԱՄՆ-ը:

ԵԱՀԿ զինծառայողների առաջին այցը Ղրիմ նախատեսված էր մարտի 5-12-ը, սակայն խմբին թույլ չէին տվել հատել սահմանային անցակետերը:

Պատերազմական վտանգի առկայության ուսումնասիրության այս այցը նախատեսված է մինչև մարտի 16-ը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31