Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բարսելոնայում

Ապրիլ 28,2014 19:38

Իսպանիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Բարսելոնայում ապրիլի 26-ին: Այդ օրը երեկոյան Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում հավաքված հայության, Կատալունիա նահանգի իշխանությունները ներկայացնող պաշտոնական անձանց, հասարակական գործիչների, հոգևորականների առջև Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն կատարեց Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Էկյումենիկ աղոթքով արարողությանը մասնակցեցին Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցու ծխատեր հովիվ, ռեկտոր Դոն Ռաֆաել Մենդեսը և հոգևոր հայր, դոկտոր Արմանդ Պուիգը: Վերջինս, հանդիսանալով Կատալունիայի Համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկանը, հանդես եկավ նաև Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված բանախոսությամբ:

Ելույթներով հանդես եկան Հայկական եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Գրիգոր Մաղակյանը, Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և Կատալունիայի նահանգի խորհրդարանի նախկին անդամ, նահանգի Էմիգրացիայի վարչության փոխտնօրեն Տիկին Անա Ռոզա Ֆորտունին: Միջոցառումը եզրափակվեց համայնքային ուժերով կազմակերպված համերգով: Եկեղեցու սրահում երգչուհիներ Հասմիկ Իսահակյանի, Շուշան Հովհաննիսյանի, երգեհոնահար Նարինե Կուլիկյանի և ջութակահար Տաթևիկ Խաչատրյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի դասական ստեղծագործությունները:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930