Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցեց Հաղթանակի տոնին

Մայիս 09,2014 14:32

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 8-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցեց Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:

Ներկաներին ողջունեց եւ մայիսյան եռատոնի կապակցությամբ շնորհավորեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

Օրվա ավարտին տեղի ունեցավ տոնական համերգ:

Ազգային ժողովի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031