Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետը նախարարին տեղեկացրել է, որ գյուղացիական տնտեսություններին անհատույց կտրամադրվի դիզելային վառելանյութ

Մայիս 12,2014 15:42

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 11-ին  այցելել է   Կոտայքի մարզի Թեղենիք համայնք: ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին և  հետևել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից թրթուրների տարածման ուղղությամբ տարվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքին:

Սերգո Կարապետյանը  հանդիպել է համայնքի բնակիչների հետ, եղել է գյուղացիական տնտեսություններում և նշել է, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն օկնոգենա վնասատուի դեմ քիմիական պայքարի իրականացման համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Կոտայքի մարզերի համայնքներին անհատույց հատկացրել է «Ցիպեր մաքսի» բույսերի պաշտպանության միջոցը:

«Պետական բյուջով օկնոգենա վնասատուի դեմ քիմիական պայքարի իրականացման համար միջոցներ չեն նախատեսվում, սակայն,  հաշվի առնելով իրավիճակը, գյուղատնտեսության նախարարությունն օժանդակում է գյուղացիական տնտեսություններին՝ տրամադրելով  թունաքիմիկատ և սրսկիչ մեքենաներ»,- նշել է նախարարը:

ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը նախարարին տեղեկացրել է, որ գյուղացիական տնտեսություններին անհատույց կտրամադրվեն դիզելային վառելանյութ՝ պայքարի միջոցառումներն իրականացնելու համար:

Այնուհետև նախարարը հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Կոտայքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի, «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտիծառայությունների կենտրոն»  ՊՈԱԿ-ի և ՀՀ Կոտայքի մարզպետարանի մասնագետների հետ: Սերգո Կարապետյանը հանձնարարել է ամենօրյա աշխատանք կատարել և իրավիճակի մասին տեղեկատվություն տրամադրել նախարարությանը:  ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաև նշել է, որ պայքարի միջոցառումները պետք է  ավարտվեն սեղմ ժամկետներում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031