Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի միջազգային փառատոն Թեհրանում

Մայիս 14,2014 19:48
agn

Ապրիլի 29-ից մայիսի 11-ը Թեհրանի «Մոսալլա» մզկիթի տարածքում անցկացվեց Թեհրանի 27-րդ Գրքի միջազգային փառատոնը, որին մասնակցում էին շուրջ երեք հազար գրահրատարակչական կազմակերպություններ Իրանից և արտասահմանից, իսկ ցուցահանդեսի առանձին մի հատված տրամադրված էր Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների տաղավարներին:
Փառատոնին ներկայացվեց նաև Իրանում Հայաստանի դեսպանության տաղավարը, որի աշխատանքները կազմակերպվել էին Թեհրանի «Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն» կազմակերպության հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում ներկայացված էր բազմաքանակ գրականություն, որը վերաբերում էր Հայ դատի, Արցախի, հայոց պատմության, արվեստի, ճարտարապետություն և մի շարք այլ թեմաների:

Թեհրանի 27-րդ Գրքի միջազգային փառատոնին առանձին տաղավարով ներկայացված էր նաև Իրան-Հայաստան բարեկամության միությունը, որը ցուցահանդեսի այցելուներին էր ներկայացնում պարսկալեզու հրատարակություններ՝ Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական մշակույթի մասին:

Ցուցահանդեսի շրջանակներում Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը իրանական կողմի հրավերով հանդես եկավ «Հայ առևտրականների դերը Իրանի միջազգային առևտրում՝ 17-րդ դարի առաջին քառորդում» խորագրով դասախոսությամբ, որն անցկացվեց Պարսից ծոցի պատմությանը նվիրված սրահում:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031