Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ստատուս-քվոն անընդունելի է և գնալով ավելի վտանգավոր է դառնում». ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ. «Ամերիկայի Ձայն»

Մայիս 16,2014 17:59

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձևավորված ստատուս-քվոն «անընդունելի է և գնալով ավելի վտանգավոր է դառնում»:

Այս մասին հայտարարությամբ Ջեյմս Ուորլիքը հանդես է եկել՝ ադրբեջանական «1news.Az» լրատվամիջոցին տված հարցազրույցում, որի ընթացքում լրագրողը հիշեցրել է համանախագահ Ուորլիքին այն մասին, որ մայիսի սկզբին «Քարնեգի» հիմնադրամում ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վեց տարրերը, համանախագահն օգտագործել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» արտահայտությունը:

«Արդյո՞ք դա նշանակում է, որ Միացյալ Նահանգներն այժմ ավելի մեծ ճնշում են գործադրելու Հայաստանի՝ որպես իր ուժերը հետ քաշել պարտավոր ագրեսորի նկատմամբ, թե դա ևս մեկ հայտարարություն է, որը կմնա թղթի վրա», – հարցրել է լրագրողը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքները գրավյալ են և պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը, և դա համապարփակ կարգավորման տարրերից մեկն է:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031