Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան համատեղ հարվածել են Իրաքում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներին

Հուլիս 29,2026 21:30 Share

Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան այսօր համատեղ հարվածել են Իրաքում գտնվող, Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներին՝ ընդամենը մի քանի օր շարունակված հրադադարից հետո։

Սա առաջին դեպքն էր, երբ Ռիյադը հրապարակավ հայտարարեց ԱՄՆ-ի հետ համատեղ հարվածներին մասնակցելու մասին, ինչը կարող է խորացնել հակամարտությունը՝ սուննի մահմեդական սաուդներին ներքաշելով Իրանի շիաների դեմ նոր հակամարտության մեջ:

Իրաքում Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումներից մեկը՝ «Հարաքաթ Հեզբոլա ալ-Նուջաբա»-ն, հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ուժերը «ծանր գին» կվճարեն:

Մինչ այդ՝ երեկ երեկոյան Իրանն էր կրակ բացել Հորդանանում գտնվող ամերիկյան բազաների և Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա, ինչպես նաև մերժել նեղուցը համատեղ կառավարելու Օմանի առաջարկը։

«Մենք նրանց ուժգին կհարվածենք, սևները կտանք», – ի պատասխան՝ այսօր Fox News ին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

Վերսկսված լարվածության ֆոնին նավթի գները միջազգային շուկաներում կրկին բարձրացել են։ Brent նավթի մեկ բարելի գինն անցնում է 90 դոլարից, ինչը գերազանցում է նախօրեի ցուցանիշը մոտ 7 տոկոսով։

ԱՄՆ-ն այսօր նաև Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել՝ թիրախավորելով 8 տանկեր և 10 կազմակերպություն։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն՝ սև ցուցակում ներառված կազմակերպություններից 6-ը գտնվում են Չինաստանում։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել