Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների խախտումների համար ԱՄՆ-ը 12 ռուսաստանցու դեմ պատժամիջոցներ է ընդունել. «Ամերիկայի Ձայն»

Մայիս 21,2014 15:42

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է ընդունել 12 ռուսաստանցու դեմ, այդ թվում՝ նրանց դեմ, ովքեր ներգրավված են Ռուսաստանում հարկային զանգվածային մեքենայություններ հայտնաբերած փաստաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան մեջ:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ պատժամիջոցները կապված են Մագնիտսկիի կալանավորման, բանտում չարաշահումների և հետագա մահվան հետ, որոնք տեղի էին ունեցել 2009 թվականին Մոսկվայում գտնվող «Բուտիրսկայա» բանտում:

Արտգործնախարարության հայտարարության համաձայն, այն անձանց, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվել, արգելվում է մուտքի Միացյալ Նահանգներ, իսկ ԱՄՆ-ում գտնվող նրանց ակտիվները սառեցվել են:

37-ամյա ռուսաստանցի իրավաբան Սերգեյ Մագնիտսկին բանտարկվել էր 2008 թվականին հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով՝ պետության հարկային միջոցներից մոտ 250 միլիոն դոլար հափշտակած Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների գործողությունները բացահայտելուց հետ: Մագնիտսկին մահացել էր բանտում 2009 թվականին՝ բազմիցս ծեծի ենթարկվելու և բժշկական օգնություն չստանալու հետևանքով:
Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031