Լրահոս
Օրվա լրահոսը

Դեյվիդ Այենսոն. «Հայ ոստիկանները դժկամությամբ են ուժի դիմում»

Մայիս 23,2014 19:07

Ոստիկանության գծով միջազգային փորձագետ, բրիտանացի նախկին ոստիկան Դեյվիդ Այենսոնը Ծաղկաձորում մեկնարկած կլոր-սեղանի ժամանակ անդրադարձավ ոստիկանության գործունեությանը զանգվածային անկարգությունների ժամանակ, հասարակական կարգի ապահովմանն ու քաղաքացիների անվտանգության պահպանության արդյունավետության բարձրացման քայլերին:

IMG_4242

Ըստ մեր հյուրի, ինքը մի «տարօրինակ» երեւույթ է նկատել, որ զանգվածային անկարգությունների ժամանակ հայ ոստիկանները դժկամությամբ են ուժ գործադրում:«Գուցե չեն վստահում, որ համակարգը կպաշտպանի իրեն, կամ 2008-ից ասել են, որ ուժ չգործադրեն»,-ասաց նա:

Նա ապշած էր նաեւ, երբ բջջային հեռախոսներով, «ոստիկանների քիթը» մտնելով՝ նկարահանումներ են կատարում քաղաքացիները, առանց տարբերանշանների, ու դրանք գցում «Յութուբ»: «Հազարավոր նյութեր կան»,-հավելեց նա, եւ ասաց, թե տգեղ է, միջազգային փորձագետները պետք է խորհրդատվություն տան զանգվածային դառնող նման երեւույթի մասին:Նա տեղեկացրեց, որ շատ երկրներում բնական է դիտվում, երբ ոստիկաններից յուրաքանչյուրն ունի իր տարբերանշանը, իր համազգեստը, եւ նա կարող է նկարահանումներ իրականացնել:

Այն հարցին, թե քաղաքացու եւ ոստիկանի միջեւ եղած տարածությունը որքան պետք է լինի զանգվածային միջոցառումների ժամանակ, մեր հյուրն ասաց, որ հստակ սահման գոյություն չունի:

Ինչ վերաբերում է հասարակական կարգի պահպանման ժամանակ լրատվամիջոցներին, Դեյվիդ Այենսոնի կարծիքով, լրագրողը չպետք է ամբոխի մաս կազմի, եւ կատարի այնպիսի գործողություններ, որոնք պատժելի են թե ամբոխի համար, թե հավասարապես իր համար:«Պետք է լրագրողը զգույշ լինի, որպեսզի նրան չներքաշեն պատմության մեջ:Երբ նա դառնում է ամբոխի մաս, նա կրում է նույն պատասխանատվությունը, ինչ ամբոխը»,-նշեց նա:

Հարցերից մեկն այն էր, որ ոստիկանները հասարակական կարգի պահպանության ժամանակ չեն կրում ոստիկանի հագուստ, սադրիչ գործողություններ են կատարում, իսկ հետագայում քրեական գործ է հարուցվում պետության ներկայացուցչի դեմ կատարած ոտնձգությունների համար:

Բրիտանացի փորձագետն ասաց, որ կան օպերատիվ աշխատողներ, որոնք չեն կարող պարզապես երեւալ, այնպես, ինչպես հասարակական կարգը պահպանող ոստիկանները:
Ի դեպ, Հայաստանում ի տարբերություն Մեծ Բրիտանիայի չկա «Հասարակական կարգի պահպանության մասին» օրենքը, փոխարենը կան կանոններ, որոնք օրենքի ուժ չունեն:
Նա անդրադարձավ համայնքային ոստիկանության խնդիրներին:«Շատ երկրներում «Համայնքային ոստիկանությունն» ընկալվում է որպես միմյանցից փոքր-ինչ տարբերվող գործառույթներ, որոնք դրսեւորվում են տարբեր մոտեցումներ եւ տարբեր գործելաոճի տեսքով: Գործակցության մակարդակը եւ վարչական այն գործառույթների ծավալը, որոնք դրվում են համայնքային ոստիկանության վրա, ի լրումն «համայնքի դերակատարման», զգալիորեն տարբեր են: «ՀՀ ոստիկանության մասին» օրենքով ոստիկանությունը ապահովում է իր գործառույթները, որոնք իրենց լիարժեք արտացոլումն են գտել «Համայնքային ոստիկանության կանոնադրության» մեջ»,-ասում է ոստիկանության գծով միջազգային փորձագետ, բրիտանացի Դեյվիդ Այենսոնը:

Ըստ փորձագետի, համայնքային ոստիկանության գործունեության բնորոշ գծերն են կանոնադրություն, լիազորված եւ առանձնացված խմբերը, տարածքի եւ համայնքի լավ իմացությունը, համայնքի ներգրավումն ու հաղորդակցումը, խնդիրների լուծման համար համագործակցային մոտեցումը՝ քաղաքացիների խնդիրների հանդեպ:
ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպված այս սեմինարին կքննարկվեն նաեւ զանգվածային լրատվամիջոցներ եւ ոստիկանություն կապն ու փոխհամագործակցությունը: Զեկուցողն է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Երևանցի says:

    Աջկիտ է երևում հարգելի Դեյվիդ Այենսոն, հիմա ոստիկանությունում աշխատում են գեղցի ոստիկաններ, այսինքն երբ մոնիտորինգ ես անում ոստիկանների ծագումը, դրանց մեծ մասը Երևանից չեն, այլ գյուղերից և նրանք շատ հավեսով ծեծում են, քաշքշում, գործ սարքում մարդկանց վրա…կրկնում եմ հավեսով են անում , ոչ թէ դժկամությամբ:

  2. Nelli says:

    Հարգելի պ Այենսոն, խնդրում եմ, մի քանի անգամ էլ հանդիպեք գրանտներ ստացող ՀԿ-ների հետ ու նրանց էլ բացատրեք նույնը, ոստիկաններին ամենաշատ հե՛նց նրանք են սադրում իրենց ճղճղոցներով ու դիտմամբ ընդհարումներ սարքելով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031