Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի մոտից շուրջ ինը տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել

Հունիս 14,2020 16:15

Այս պահին ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների թիվը շուրջ ինը տասնյակ է: Սակայն ամեն րոպե այդ թիվը փոփոխվում է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք՝ այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ինչի առիթով մի խումբ քաղաքացիներ, ԲՀԿ-ական պատգամավորներ ու իրավապաշտպաններ ԱԱԾ շենքի հարակից տարածքում բողոքի ցույց են իրականացնում: Գագիկ Ծառուկյանն էլ ԱԱԾ-ում հարցաքննվում է:

Ոստիկաններն իրար հետեւից  բերման են ենթարկում քաղաքացիներին՝ հայտարարելով, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելված են: Ոստիկանների ու քաղաքացիների միջեւ անգամ քաշքշուք տեղի ունեցավ:

Aravot.am-ի հարցին՝ ամբողջ ընթացքում ոստիկանությունը հորդորում էր քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորություն, բայց ոստիկանները իրենք չէին կատարում իրենց իսկ պահանջը՝ չպահպանելով սոցիալական հեռավորություն, նրանք խիտ շարքերով պատ էին կազմել, որոնց միջեւ հեռավորություն առկա չէր, պարոն Ահարոնյանը պատասխանեց. այդ պահանջը վերաբերում  է քաղաքացիներին. «Ոստիկանությունն իր գործառույթներն անում է օրենքով սահմանված նորմերով եւ կարգով եւ ոստիկանության թիվ մեկ գործառույթն է, որ քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորությունը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930