Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա ցույցի մասնակիցներից բերման է ենթարկվել 33 քաղաքացի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար

Նոյեմբեր 30,2020 21:25

Այսօր Մաշտոցի եւ Սայաթ-Նովա փողոցներում անհնազանդության ցույց անող քաղաքացիների բերման էին ենթարկել ոստիկանություն:

Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ցույցի մասնակիցներից ընդհանուր առմամբ  բերման են ենթարկել 33 քաղաքացու:

Ավելի ուշ ոստիկանության լրատվականից մեր հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունեն բերման ենթարկվածները՝ պատասխանեցին, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար են բոլորը բերման ենթարկվել ու այժմ կազմվում են համապատասխան արձանագրություններ:

Նշենք, որ սույն օրենսգրքի 182 հոդվածի համաձայն, հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30