Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետին առաջարկ «Ժանգոտած կողպեք» մրցանակը շրջանցելու համար

Մայիս 29,2014 17:34

29 մայիսի 2014, Երևան: Երևանի քաղաքապետարանի կայքը կատարելագործելու և տեղեկատվությամբ հարստացնելու մասին նամակով քաղաքապետին է դիմել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նամակը կարդացեք ստորև.

«Ավագանու անդամներս մեր գործունեության ընթացքում կարիք ենք ունենում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական տարբեր կառույցների վերաբերյալ շատ բազմաբովանդակ տեղեկատվություն, որոնց մասին ստիպված ենք Ձեզ ուղղել բազմաթիվ նամակներ: Մասնավորապես Երևանի ենթակայության դպրոցների և մանկապարտեզների մասին կայքում եղած տեղեկությունները չափազանց սահմանափակ են,այն կարող է ավելի լիարժեք գործել այնպես, որ դպրոցի կամ մանկապարտեզի համարը սեղմելով՝ էջը նրա մասին բերի բոլոր այն տեղեկությունները, որոնք քաղաքապետարանը ստանում է դպրոցներից՝ լիցենզավորման փաստաթղթից սկսած՝ մինչև պետական ֆինանսավորման և Կառավարման խորհուրդների կողմից հաստատված նախահաշիվները: Սա նաև կվկայի, որ քաղաքապետարանն աշխատում է բաց ու թափանցիկ և բոլորիս կազատի ավելորդ նամակագրությունից, որն իսկապես շատ ժամանակ է խլում թե՛ քաղաքապետարանի աշխատակիցներից, ովքեր չեն թաքցնում իրենց իրավացի դժգոհությունն այս առթիվ, թե՛ ավագանու անդամներից: Կշահի մեր համագործակցության ժամանակը:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Երեւան քաղաքի ավագանի
«Բարեւ Երեւան» խմբակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031