Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքը՝ ընդդեմ ՄԱԿ-ի պահանջի՝ ՀՀ դպրոցներում «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը վերացնելու մասին

Մայիս 30,2014 15:01

Ժամանակակից բաց աշխարհում միջազգային բոլոր գործընթացները գնալով խտանում են՝ բեմ հանելով գլոբալ կենտրոնացված կառույցների կողմից բացահայտ հարձակումներն Ավանդության և Ազգային Ինքնության վրա: Հենց այս հարձակման մասն է նաև ՄԱԿ-ի հերթական հարվածը Հայության Ավանդական Արժեքային Համակարգին (ՀՀ դպրոցներում «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը վերացնելու մասին պահանջը):

Ցավալի է, որ ֆեյսբուքի և, ընդհանրապես, սարդոստայն-ցանցի բոլոր “բնակիչներն” աշխույժ քննարկում են փողոցային բամբասանքները, բայց անտեսում են մեր ազգի սպառնալիքները: «Ով ականջ ունի՝ թող լսի»՝ ավետում է Քրիստոսը, սակայն Սպառողական Քաղաքակրթության հորձանուտում մենք խլացանք և կուրացանք… կամ նախընտրում ենք խուլ ու կույր ձևանալ՝ սեփական սպառողական շահերից ելնելով:
Չենք դատում՝ Գիտենք. Չափված է, Կշռված է, Որոշված է, և “յուրաքանչյուր չարթնացածը պոտենցիալ գործակալ է”…

…Դարեր շարունակ հենց Հայ Առաքելական Եկեղեցին էր պահպանում մեր ազգը ոչնչացումից. Բաշ-Ապարանի ու Սարդարապատի ճակատամարտում հենց Եկեղեցին կանգնեց Առաջին Գծում, ու հենց Մեր Ազգային Եկեղեցին է մեր հիմնասյունը, մեր ինքնապահպանման գրավականը:

Եվ ահա կոչ ենք անում բոլորին՝ եկել է Ընտրության ժամանակը: Համաշխարհային այս քաոսում Ճակատամարտի Առաջին Գիծն անցնում է հենց այստեղ՝ Ընտրություն կատարելու ճամփաբաժանին. կա՛մ արժևորենք մեր ազգային ինքնությունը՝ Հայկ Նահապետից ի վեր Լույսի պահապանի և պաշտպանի, կա՛մ լինենք սպառողական քաղաքակրթության անկուշտ անհատակ հորի ևս մի սպառող:

“Նոր Հայաստան” հ/կ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նորայր Ասրյան says:

    հ/կ չես կարծում, որ դու իրականում հին Հայաստան ես 1700 տարուց մի փոքր ավելի: Քո քարոզածը արդեն արվում է նշածս ժամանակահատվածում ու Հայաստանի կործանարար վիճակը դրա ողբերգական ավարտն է: Բարի եղիր նախ հայոց պատմություն ուսումնասիրիր ու քո քրիստոնեական զոմբիացված, շաբլոն դատողություններով նոր կեղծիքներ մի ավելացրու հուդա-քրիստոնեական պատմագիտության 1700 ամյա ստերին: Սա քո կողմից արդեն երկրորդ քրիստոսապաշտական հայտարարությունն է: Առաջինին չարձագանքեցի, բայց այս անգամ, քանի որ հարցը վերաբերվում է մեր ազգի ապագային` երեխաների դաստիարակությանն, ապա չեմ հանդուրժի, որ քո պես կազմակերպությունները նպաստեք հայ ազգի մեջ հերթական հոգևոր ոչխարների սերնդի դաստիարակմանը: Մի հատ կարդա ու կտեսնես, որ քո նշած եկեղեցու պատմություն առարկան ոչ մի կապ չունի մեր ազգի հետ: Դա ուղն ու ծուծը ջհուդների պաշտամունք և Սիոնիզմ է քարոզում: Քեզ էլ ու քո նմաններին հիշեցնեմ, որ քրիստոսն ու բիբլիայում եղած մյուս գործող անձիք հայեր չեն ու մեր հետ ոչ մի կապ չունեն: Եթե չեք մոռացել մեր պատմությունը 301-ին չի սկսվում: Հուսամ, որ այլևս ստիպված չեմ լինի առնչվել ձեր նոր քրիստոնեական մի հերթական պրոպագանդայի: Հակառակ պարագայում ստիպված կլինեմ իմ կարծիքն ու վերաբերմունքը փոխել ձեր հանդեպ:

  2. Ռուբեն Պարսամյան says:

    Հարգելի Նորայր,դուք ի՞նչ եք ուզում,որ մենք առանց հավատի ապրենք,որ հրաժարվենք Մովսես Խորենացուց,Մաշտոցից ու Մկրտիչ Խրիմյանից…301-ին տեղի ունեցած դարձը միանգանայն տրանաբանված էր ու անհրաժեշտ,այլապես կուլ էինք գնալու պարսից ծավալապաշտությանը;ԵՎ հայ Առաքելական եկեղեցին է,որ հետագա դարերում,դառնալով Ազգային եկեղեցի,ցայսոր էլ հանդես է գալիս որպես ինքնության արտահայտիչ ու ազգային մաքրամաքուր արժեքների պահապան-քարոզիչ;ՈՒր է,թե մենք էլ պօքր-ինչ սիոնիստների նման լինեինք ու նրանց օրինակով կարողանայինք այդպիսի հզոր մի պետություն էլ մենք ստեղծեինք;Ասեմ նաեվ,որ քրիստոնեությունը սիոնիզմ չէ,դա հունահռոմեական մշակույթ է,հելլենիզմի հետեվանք իր արմատներով,փիլիսոփայությամբ;Արեվելքի ողջ դիցաբանական,գաղափարաբանական-մշակութային հարստությունը ինչու եք վերագրում հուդայականությանը,պարփակում նրա,որ հենց այդ միջավայրից է ծաղկաքաղ արել,պատերի մեջ;Մի քիչ էլ Եզնիկ Կողբացի ու Օձնեցի եղեք;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031