Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղերը հոթդոգեր պատրաստեցին երեխաների համար (Ֆոտոշարք)

Հունիս 01,2014 17:59


Այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը, «Օրրան» բարեգործական հիմնադրամը հայտարարել էր «բաց դռների օր» եւ բոլորին հրավիրել միասին նշելու տոնը: «Օրրանի» սաները երգուպարով «համեմեցին» տոնական ցերեկույթը: Երեխաներին հյուրընկալվել էին սիրված արտիստներ՝ Աշոտ Ղազարյանը, Նադեժդա Սարգսյանը, Նառան, Սոֆի Մխեյանը, Զառա Արամյանը եւ ուրիշներ: «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շեֆ խոհարարն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները հոթդոգեր ու համբուրգերներ պատրաստեցին երեխաների համար:orran4
orran5
orran1


orran3
Հավելենք, որ «Օրրանի» համար հունիսմեկյան միջոցառումը ավանդական է: Այս կազմակերպությունը, որի հիմնադիրներն են Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանները, իր առջեւ նպատակ է դրել պայքարել Հայաստանում աղքատության եւ երեխաների
շրջանում մուրացկանության տարածման դեմ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30