Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երեւանցիներին «անակնկալներ» մատուցելու ձեւակերպումը գնահատում ենք ոչ տեղին

Հունիս 06,2014 14:17

Երեւանի քաղաքապետարանը պարզաբանում է

«Առավոտ» օրաթերթի հարգելի խմբագրություն, Ձեր 04.06.2014թ. հերթական համարում «Սեպտեմբերի 3-ի փողոցը այժմ կոչվում է Սարյան (Թաթիկ) փողոց» վերտառությամբ հրապարակման հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սեպտեմբերի 3-ի փողոցը Թաթիկ Սարյանի փողոց է վերանվանվել դեռեւս 1998 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ:

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված այլ փոփոխություններին, ապա հարկ ենք համարում առանձին-առանձին անդրադառնալ նաեւ դրանց: Ըստ այդմ.
– Հաշվի առնելով, որ Երքաղսովետի 05.03.1986 թ. հ. 5/27 որոշմամբ Շահումյանի շրջանի «Հարավ-Կենտրոն» նախագծային անվամբ փողոցը՝ Սեբաստիա փողոցից դեպի Նաղաշ Հովնաթանի, Առնո Բաբաջանյանի փողոցները եւ արդյունաբերական հանգույց գնացող հատվածը, անվանվել է Րաֆֆու փողոց, Երեւանի քաղաքապետի 11.05.2000 թվականի հ.519 որոշմամբ Երեւանի Արաբկիր թաղային համայնքի նախկին Րաֆֆու փողոցը վերանվանվել է Այգեկցու փողոց:
– Երքաղխորհրդի նախագահության 21.04.1992 թ. հ. 8/1 որոշումը եւ Երքաղխորհրդի գործկոմին առընթեր անվանակոչության հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունը հաշվի առնելով, ՀՀ ժողովրդական պատգամավորների Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 12.05.1992 թ. հ.326 կարգադրությամբ Ձերժինսկու փողոցը վերանվանվել է Աղբյուր Սերոբի փողոց:
– 12.05.1992 թ. հ.326 որոշմամբ Սասունցի Դավթի փողոցը վերանվանվել է Ավետիս Ահարոնյանի փողոց: Նույն որոշմամբ Մայակովսկու փողոցը վերանվանվել է Սասունցի Դավթի փողոց:
– Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասը վերանվանվել է Զորավար Անդրանիկի թաղամաս Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 29.12.1999 թ. հ.1252 որոշմամբ:
– Քաղխորհրդի 05.07.1989 թ. հ. 14/27 որոշմամբ Շահումյանի շրջանի Հարավ-Արեւմտյան թաղամասի Տիչինայի փողոցից մինչեւ Առնո Բաբաջանյան փողոց ընկած հատվածը անվանվել է Զորավար Անդրանիկի փողոց:
– Դավթաշենի բնակելի զանգվածի 1-ին եւ 3-րդ թաղամասերը հատող փողոցը Երեւանի քաղխորհրդի 05.07.1989 թ. հ. 14/8 որոշմամբ անվանվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի անունով:
– Երեւանի Պրագայի փողոցը (հատուկ ուշադրություն ենք հրավիրում անվան մեջ առկա «գ» տառին), 08.08.1994 թ. հ. 1/7-8Ն որոշմամբ վերանվանվել է Պրահայի փողոց:
– 25.12.1991 թ. հ. 22/2 որոշմամբ շենքերի համարները կանոնավորելու նպատակով Լերմոնտովի փողոցը, որը Սայաթ-Նովայի պողոտայի ուղղակի շարունակությունն է, միացվել է պողոտային:
– Երեւանի քաղաքապետարանին հարակից հրապարակը «Ռուսաստանի հրապարակ» է անվանակոչվել ՀՀ Երեւանի Խորհրդի 20.10.2008 թ. հ. 22/1 որոշումով:
– 1993 թվականի մարտի 19-ի հ. 1/4-31 որոշմամբ Կրիվոյի փողոցը վերանվանվել է Կոր փողոց:
Ինչ վերաբերում է անվանակոչված փողոցների մասին տեղեկատվությունը հրապարակելուն, հարկ ենք համարում հատուկ նշել, որ դրանք բոլորն էլ ժամանակին, օրենքով սահմանված կարգով, հրապարակվել են եւ այդ մասին իրազեկվել են նաեւ բոլոր այն կառույցները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են հասցեավորման գործընթացին: Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետարանի կողմից, հրապարակման հեղինակի բնութագրմամբ, երեւանցիներին «անակնկալներ» մատուցելու ձեւակերպումը գնահատում ենք ոչ տեղին:

Երեւանի քաղաքապետարան

Այս ամենն իհարկե շատ հետաքրքիր է, բայց այդպես էլ չիմացանք, թե դա ի՞նչ «Սեպտեմբերի 3» էր:

«Առավոտ» օրաթերթ
05.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

    Քաղաքապետարանի կայքում տեղադրված էջում՝ https://www.yerevan.am/edfiles/files/anvanakochvats%20teghanunner/Poxoc1.pdf
    83 կետում գրված է, որ Կրիվոյի փողոցը այժմ կոչվում է Կորի փողոց եւ ոչ թե Կոր փողոց: Իսկ 130 կետում գրված է ՊրաՀայի փողոցը վերանվանվում է ՊրաՀայի փողոց (հատուկ ուշադրություն ենք հրավիրում անման մեջ ՈՉ առկա Գ տառի վրա): 10-րդ կետում, ինչպես կարելի է տեսնել, չկա Աղաբաբյանի անունը, եւ մնում է միայն ենթադրել, թե ո՞ր Աղաբաբյանի մասին է խոսքը: Շատ լավ է, որ քաղաքապետարանը հիմա բացատրում է, որ խոսքը Գրիգոր Աղաբաբյանի մասին է, բայց գուցե պետք է նաեւ այդ ցանկում ավելացնել անունը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30