Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետի հետ

Հունիս 06,2014 15:15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի գլխավորած պատվիրակության հետ: Կարևորելով Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ ևս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն: «Արդեն երկու տարի է, ինչ հայկական երկու պետությունների մայրաքաղաքներն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում, և աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքի արդյունքն իսկապես նկատելի է: Մենք կարևորում ենք նաև ԼՂՀ մյուս քաղաքների և շրջանների հետ համագործակցության ձևավորումն ու ընդլայնումը և այդ համատեքստում ողջունում եմ վերջերս Արաբկիր վարչական շրջանի և ԼՂՀ Մարտունի քաղաքի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Համոզված եմ, որ այդ փոխգործակցությունը ևս կլինի հաջողված և կյանքի կկոչվեն համաձայնագրով նախանշված բոլոր ծրագրերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանն ընդգծել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հաստատումն ու փորձի փոխանակումն իսկապես անհրաժեշտություն էր: «Հաշվի առնելով Երևանի վարչական շրջանների և քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային փորձն ու գիտելիքները՝ վստահ եմ, որ դրանց փոխանցումը հաստատապես կնպաստի մեր քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, այն պատրաստակամության ու ջանքերի համար, որ ցուցաբերում եք Երևանի և ԼՂՀ շրջանների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնման հարցում»,- նշել է Մհեր Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արաբկիր վարչական շրջանի և ԼՂՀ Մարտունի քաղաքի հետագա համագործակցությունն ընդլայնելուն առնչվող հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30