Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետքերով

Հունիս 07,2014 15:45

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 6-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահե Մ.-ին և 1991 թ. ծնված Յուրա Մ.-ին: Մինչ այդ Վահե Մ.-ն` փայտե մահակը ձեռքին, Յուրա Մ.-ի հետ հետապնդել էին 1979 թ. ծնված Արթուր Ա.-ին և նրան սեռական բնույթի հայհոյանքներ տվել:

Հունիսի 7-ին, ժամը 00.40-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արսեն Ա.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում, իսկ Ժամը 00.50-ին թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վերքով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողներն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30