Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Օսիպյանի գտնվելու վայրի մասին որևէ տվյալ չունեն, հեռախոսներն անջատված են, ֆեյսբուքյան էջն էլ, որտեղ ակտիվորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանին՝ հեռացվել է համացանցից». Ռոման Երիցյան

Մայիս 18,2026 20:30 Share

Արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանը շտապ կարգով մտել է ուղիղ եթեր և հայտարարել, որ իրեն զանգահարել են արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի հարազատները և տեղեկացրել, որ վերջինը ձերբակալվել է։

«Նրա գտնվելու վայրի մասին որևէ տվյալ չունեն։ Հեռախոսներն անջատված են, իսկ ֆեյսբուքյան էջն էլ, որտեղ վերջինս, մանավանդ վերջերս, ակտիվորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանին, ընդհանրապես հեռացվել է համացանցից։

Հիշեցնում եմ, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել Արթուր Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, որտեղ Արթուր Օսիպյանը Արաբկիր վարչական շրջանում ակտիվորեն քննադատել է Նիկոլ Փաշինյանին, որից հետո նրան ուղղակի քաշելով հեռացրել են Փաշինյանի մոտակայքից, իսկ դրանից հետո էլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ Արթուր Օսիպյանը և նրա նմանները պետք է զոհվեին պատերազմի ընթացքում։ Այնուհետև, իրեն թույլ է տվել նաև ավելի կոշտ արտահայտություններ, ես մեկնաբանություններում կտեղադրեմ համապատասխան տեսագրությունները, որից հետո, կրկնում եմ, Արթուր Օսիպյանին ձերբակալել են։

Այս պահի դրությամբ նրա գտնվելու կամ նրա դատավարական կարգավիճակի մասին որևէ տվյալ չունենք։ Քիչ հետո հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ»,- ահազանգել է իրավապաշտպան Ռոման Երիցյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031