Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Երեք հոգու համար մենք, ի՞նչ է, խախտմա՞ն պիտի գնայինք». «Իրատես de facto»

Հունիս 10,2014 12:01

Երեկ մեկնարկած ԱԺ «քառօրյայում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով նախորդ քառօրյայում կառավարության ծրագրի քվեարկությանը, հայտարարեց, որ այն կեղծիքներով է անցել, ինչի մասին վկայող տեսաժապավեններ կան։ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ փորձեցինք պարզել՝ ինչ կեղծիքների մասին է խոսքը։

– Սա լուրջ չեմ համարում,- ասաց խմբակցության ղեկավարը՝ շեշտելով.- Եթե
իրենց ասած երեք ձայնն է կեղծվել, դրանով ոչ մի բան չի փոխվի։ Չգիտեմ որտեղ, ինչ նկարահանումներ են եղել, կամ որոշ պատգամավորների, ասենք, Մանվել Բադեյանի և Հակոբ Հակոբյանի (Տավուշից ընտրված) անուններն են տալիս, որոնք դահլիճում նստած են եղել։

– Եթե, ինչպես նշում եք, հիմք չկա, ինչո՞ւ են նման հայտարարություններ հնչում։

– Բնականաբար, սևացնելու միջոց է։ Մի տեսաժապավեն կարող են տարբեր ժամանակ ցույց տալ ու ասել՝ քվեարկել են ուրիշի փոխարեն։ Բայց մարդկանց անուններ են տալիս, որոնք դահլիճում են եղել, բոլորը նրանց տեսել են։ Ենթադրենք, քվեարկությանը մասնակցող երեք պատգամավորի հանում ենք, ի՞նչ է փոխվում դրանից։ Երեք հոգու համար, որոնց քվեարկությունը ոչ մի
ազդեցություն չէր կարող ունենալ, մենք ի՞նչ է, խախտմա՞ն պիտի գնայինք։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30