Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նամակ բոլոր «թագավորներին»

Հունիս 19,2014 13:45

Կարապետ Առաքելյանը Հայոց ցեղասպանության ճանաչման յուրօրինակ ձեւ է մտածել: Պատկառելի տարիքով այս մարդը, որը ներկայացավ որպես «Հայ ժողովրդի փրկության կոմիտեի» նախագահ, նամակներ է պատրաստում եւ ուղարկում տարբեր երկրների ղեկավարներին ու ազդեցիկ գործիչներին: Թուրքիայի նախագահին էլ է ուղարկել: Միայն մի խնդիր ունի, աջակցություն է խնդրում այդ նամակները կոնկրետ լեզուներով թարգմանելու համար, որովհետեւ դրանք հայերեն են: Առաքելյանը իր ծավալուն նամակներում փաստեր է բերում 1876-1921թթ. Թուրքիայի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ եւ պահանջում, որ իրականությանը չհամապատասխանելու դեպքում հերքեն այդ փաստերը, եւ եթե անհերքելի են, ուրեմն հզորները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

2665

Կարապետ Առաքելյանն «Առավոտին» պատմեց, որ նամակների «հայաստանյան» շարք էլ ունի՝ ուղարկել է ՀՀ նախագահին, սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարներին, որոշ պատգամավորների: Իհարկե՝ աջակցության ակնկալիքով: Հույս ունի, որ դրանք անպատասխան չեն մնա: Նա հավաստիացնում է, որ Ղարաբաղյան շարժման ժամանակ էլ է ակտիվ եղել, թեեւ իր ձեւակերպմամբ՝ իրեն «պետական նշանակություն չեն տվել»:
«1990թ. հունիսի 3-ին Ղարաբաղյան հարցով Մոսկվայի համագումարը մնաց զարմացած, որովհետեւ Կրեմլի բակում մի բացօթյա համագումար էլ մենք արեցինք, մինչեւ հունիսի 11-ն այդտեղ եմ եղել, կոչեր ենք արել, թռուցիկներ տարածել: Ալեքսանդր Արզումանյանը, որ հիմա պատգամավոր է, կհիշի դա: Թռուցիկներում ասում էինք, որ պետք է կանխել Աֆղանստանի վերածված Հարավային Կովկասի արյունահեղությունը: Մի պրոֆեսոր էլ կար՝ Հրանտ Եպիսկոպոսյանը: Անընդհատ զգուշացնում էր, թե ինձ կկալանավորեն, նույնը ասում էր նաեւ Գալինա Ստարովոյտովան, բայց մենք պայքարում էինք: Իմիջիայլոց, Եպիսկոպոսյանն ինձ օգնեց, որ «Ղարաբաղի տեսարժան վայրերը» գիրքը փոխանցեմ Բորիս Ելցինին… Ի՜նչ տարիներ էին…»,- հուզվել էր մեր զրուցակիցը: Նա հավելեց, որ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եպիսկոպոսյանն Արցախյան շարժման տարիներին Մոսկվայում կազմակերպել է Շարժման ակտիվիստների հանդիպումները կուսակցական, պետական աշխատողների հետ, ելույթներով հիմնավորել է Հայաստանի Հանրապետության հետ Արցախի, Գարդմանքի եւ Նախիջեւանի վերամիավորման հիմնախնդիրները։ Ինչ վերաբերում է Ստարովոյտովային, նա դեռեւս 1988-ին արտահայտվել էր հօգուտ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման: Ստարովոյտովան բարձրաձայնում էր Արցախի՝ որպես անկախ պետական կազմավորման ստեղծման անհրաժեշտության մասին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Կարապետ Առաքելյանը Ցեղասպանության
ճանաչման՝ իր եղանակն է մշակել:

«Առավոտ» օրաթերթ
18.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30