Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԲՀԿ պատգամավորի՝ էլէներգիան, այնուամենայնիվ, չի թանկանա

Հունիս 20,2014 14:24

ԱԺ-ում գազի հանձնաժողովը (ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով) պատրաստել է իրենց ուսումնասիրությունն ամփոփող «միջանկյալ եզրակացություն» , որն ընդգրկված է ԱԺ արտահերթ նիստերի օրակարգում :

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Միքայել Մելքումյանը, որ այդ հանձնաժողովի փոխնախագահն է, ասաց, որ ամենայն հավանականությամբ իրենց հանձնաժողովը մինչեւ տարեվերջ դեռ կաշխատի, որովհետեւ շատ հարցեր դեռ պատասխաններ չեն ստացել, ավելին՝ նոր հարցեր են առաջացել, եւ այս եզրակացությամբ ընդամենը ձեւակերպված են հանձնաժողովի մտահոգությունները: «Առավոտը» Մ. Մելքումյանից հետաքրքրվեց, թե իշխանությունը սովորաբար ասում է, որ սահմանի վրա 189 դոլարով գազի գինը 390 է հասնում միայն բնակիչների համար, իսկ խոշոր օգտագործողների, այդ թվում՝ էլէներգիա արտադրող ՋԷԿ-երի համար գազն արժե ընդամենը 270 դոլար՝ խորանարդ մետրի համար, եւ հենց դրանով է պայմանավորված, որ էլէներգիայի սակագները բարձր չեն, սակայն այժմ արդեն հենց էլէներգիայի սակագինն են ուզում բարձրացնել, ինչպե՞ս հասկանալ, պարոն Մելքումյանը պատասխանեց. «Սպասենք, սպասենք, ես հակված եմ, ավելին՝ համոզված եմ, որ չի թանկանա էլեկտրաէներգիան… Տեսնենք»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30