Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են սեւահողերի անօրինական վաճառքով զբաղվում

Հուլիս 14,2014 13:42

Հայկական երեւակայությունն այն աստիճանի է հասել, որ «քարից հաց քամելու» կենսակերպից անցել են «հողից փող շինելուն»:

Հայաստանի բարձր լեռնային գոտիներում, որտեղ ամենաբարձր բերրիության հողեր են, անխնայորեն հանվում են ու վաճառվում, ինչը օրենքով թույլատրելի չէ: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց աշխարհագրական գիտությունների դոկտոր, հողագետ Աշոտ Խոյեցյանը: Նրա վստահեցմամբ, այս բիզնեսով զբաղվում են ամենաբարձր պաշտոնյաները: Ըստ մասնագետի, բարձր լեռնային գոտիներոմ հողերի մասսայական վաճառք է կատարվում. «Սեւահողերը հանում` վաճառում են, մարդիկ ասում են` սա իմ սեփականաշնորհած տարածքն է, բայց հիմք չունեն հողը հանել վաճառել, ընդամենը իրավունք ունեն հողօգտագործման համար: Էքսկավատորները շարած, տոննաներով սեւահողերը հանում են: Գեղամա լեռներում, Ջավախքում, Արագածում, «կրազներով» հողերը տանում են: Հողը պետության հարստությունն է, իրավունք չունեն»:

Պարոն Խոյեցյանի խոսքերով` հողի ամեն մի բացված հատված` «կոշը» գցած ու մի քանի մետր խորանարդ մետր հանած մասը, դառնում է հողի բնականոն վերականգնման գործընթացի խաթարման պատճառ. «Միջին լեռնային գոտու հողերը բացարձակապես ավիրված են, հիմա անցել են բարձր լեռնայինին: Այս հատվածներում հողագործությամբ չեն զբաղվում, որովհետեւ 2400 մետրից բարձր ջերմությունն է պակաս, միայն անասնապահությամբ են զբաղվում: Այդ հողերի հումուսայնությունը 15-20% է, աշխարհի ամենաբերրի հողերն են:

1 մետր հանած հողը վերականգնվում է 1000-1500 տարվա ընթացքում: Այսինքն` հազարավոր տարիներ են պետք` մեկ վայրկյանում մայրական ապարների վերականգնման համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031