Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն փողը, այն հացը, որ բերում են ձեզ, արյունաթաթախ է». Կարինե Նալչաջյանը դիմում է ոստիկանների ընտանիքներին

Մայիս 02,2024 15:00

«Ես ունեմ տպավորություն, որ խորքային իմաստով սրանց հաջողվեց նաեւ քաղաքացիական պատերազմ բորբոքել: Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքացիական պատերազմ: Ըստ էության, ոստիկանները՝ բութ ու անհաղորդ, որ անում են այն ամենը, ինչ զանգերով հրամայում են իրենց Երեւանից, վերջին հաշվով հայ մարդիկ են, ընտանիքներ ունեն, երեխա ունեն, ծնող ունեն: Իրենք այդ հրամանը կատարելով՝ հարձակում են գործել մեր երկրի մյուս հատվածի բնակիչների վրա»,- «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը անդրադառնալով Կիրանցում իրականացված բռնություններին:

«Հային վռնդում են իր հայրենիքից՝ հայի ձեռքերով: Ես այսպիսի նվաստացում չեմ տեսել երբեք: Թող մեր պատմաբաններն ասեն՝ մեր պատմության մեջ երբեւէ եղե՞լ է նման բան, թե ոչ: Ես համոզված եմ, որ այդ ոստիկաններն էլ են գնում եկեղեցի, աղոթք են անում, մոմ են վառում: Գիտե՞ք ինչ, սրբազանը ճիշտ էր ասում՝ մի գնացեք եկեղեցի, որովհետեւ դուք հանցակից ու մասնակիցն եք դառնում այն մեծ հանցագործության, որ այսօր տեղի է ունենում: Դուք ձեր այս վարքով նզովյալների շարքերն եք լրացնում:

Չգիտեմ՝ թե այդ բերետավորներն ինչպես են մտածում: Կարո՞ղ է իրենց թվում է, որ այս ձմեռ գազը փակեն թուրքերը, լույս չունենանք, ճանապարհները փակվեն, դատարկ խանութների առաջ կանգնենք, իրենք լավ են ապրելու, կարո՞ղ է Ալիեւը ձեզ խոստացել է, որ առանձին ձեր տները գազամուղ է քաշելու»,-ասաց նա:

Կարինե Նալչաջյանը դիմեց ոստիկանների ընտանիքներին. «Կանայք կան, մայրեր կան, քույրեր կան, դուստեր կան, մի հատ ցնցեք դրանց, ասեք, որ այդպես չվերաբերվեն մարդկանց հետ, այն փողը, այն հացը, որ բերում են ձեզ, արյունաթաթախ է, դրանից դուք թունավորվելու եք, փորձեք կանգնեցնել իրենց, որ թուրքի առաջ ճանապարհ են բացում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Շնորհակալություն տիկին Նալչաջյանին ճիշտ գնահատականների համար։
    Ասվածին ուզում եմ նաև ավելացնել, որ իմ կարծիքով պրոբլեմի մեծ մասը գտնվում է նաև հասարակության մեջ։ Շատ մարդիկ կան, որ ունեն ոստիկան աշխատող տան անդամ, ընկեր, հարևան, բարեկամ, սանիկ և այլն։ Եւ այս ճակատագրական պահին այդ մարդիկ երկերեսանիություն անելով ջերմորեն բարևում են ու ոչ մի քննադատական խոսք չեն ասում կամ ամոթանք տալիս այդ ոստիկաններին հայրենի հողի հանձնումը նրանց կողմից սատարելու համար։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031