Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մեր օրերում բառերն արժեզրկվել են. «Հրապարակ»

Օգոստոս 09,2014 10:25

Շատ տարիներ առաջ մի խումբ մտավորականների էին ձերբակալել՝ կոռուպցիոն կասկածելի մեղադրանքով: Նրանց թվում էր նաեւ իմ լրագրող ընկերներից մեկը: Մենք պատեպատ էինք զարկվում նրան օգնելու համար: Եվ քանի որ ձերբակալվածների մեջ կար նաեւ Գրողների միության անդամ, ինչ-որ մեկը հուշեց՝ դիմեք Հրանտ Մաթեւոսյանին, ով այդ ժամանակ Գրողների միության նախագահն էր: Ասացին՝ միայն նա կարող է Վանո Սիրադեղյանի հետ խոսել, որ տղաներին բաց թողնեն: Վազեցի Հրանտ Մաթեւոսյանի մոտ: Լուռ լսեց խնդրանքս, դժկամությամբ վերցրեց խոսափողն ու զանգեց Վանոյի օգնականին: Միայն մի կիսատ նախադասություն ասաց ու ամոթխած դրեց խոսափողը:

Երբ զգուշությամբ դժգոհեցի, թե կարելի էր ավելի վստահ ու պինդ ասել, մի միտք ասաց, որ մեխվել է հիշողությանս մեջ եւ այսքան տարի հանգիստ չի տալիս, ասաց՝ «խոսքը մաշվում է, արժեզրկվում, պետք է խոսքի ղադրն իմանաս»: Իր գրականությունն էլ է այդպիսին՝ խոսքի արժեքի բարձր գիտակցությամբ տոգորված, որտեղ ավելորդ, ոչ տեղին ասված, պարազիտ բառ չես գտնի: Բառը, եթե ասվում է, պետք է իմաստ ունենա կամ գոնե գույն՝ երանգ, առանց որի խոսքն աղքատ կլիներ, կյանքը՝ տխուր: Մեր օրերում բառերն արժեզրկվել են, իմաստազրկվել, էժանացել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031