Լրահոս
Օրվա լրահոսը

Կվերանորոգվեն բազմաբնակարան շենքերի 363 հարթ և 378 թեք տանիքներ

Օգոստոս 15,2014 10:41

Երևանցիների կոմունալ-կենցաղային խնդիրներին աջակցելու նպատակով ապրիլ ամսից մեկնարկել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները, որոնք, բացառությամբ Նորք-Մարաշ վարչական շրջանի, ուր բազմաբնակարան բնակելի շենքեր չկան, ծավալվել են բոլոր 11 վարչական շրջաններում:

Ծրագրի շրջանակում կնորոգվեն թվով 363 շենքերի հարթ և 378 շենքերի թեք տանիքներ: Աշխատանքներում ներառվել են այն բնակելիները, որոնք տարիների վաղեմություն ունեցող ծածկերի պատճառով ռիսկային են դարձել անձրևաջրերի ներթափանցման տեսանկյունից:

Ծրագիրն իրականացվում է Երևանի համայնքային բյուջեի, ինչպես նաև համատիրությունների և վարչական շրջանների համաֆինանսավորմամբ: Թեք տանիքները նորոգվում են թիթեղով և ազբոշիֆերներով, իսկ հարթ տանիքները պատվում են ջրակայուն իզոգամով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031