Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալ Ամուլսարի ծրագրի հասարակական լսումների ժամանակ. ԷկոԼուր

Օգոստոս 25,2014 16:03

Օգոստոսի 25-ին` ժամը 10:00-ին, Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում, Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հասարակական լսումները սկսվեցին սկանդալով: Նախագծի հեղինակները նոր էին սկսել ներկայացնել նախագիծը, երբ Գնդեվազի մի բնակիչ հարցրեց. «Ինչի՞ համար եք Գնդեվազում կազմակերպել այս լսումները, երբ Գնդեվազի բնակիչների ընդամենը 5 տոկոսն է այստեղ, մնացած մասնակիցները Գորայքից ու Սարավանից են»: Լսումներին ներկա գնդեվազցիները հայտարարեցին, որ իրենց պետք չէ այդ նախագիծը, որ իրենք գիտեն, որ ցիանիդը թույն է եւ ընկերությունն իրենց հաշվին ցանկանում է փող աշխատել, որ իրենք այդ ծրագրի իրագործման դեպքում չեն կարող գյուղատնտեսությամբ զբաղվել, կկորցնեն իրենց առողջությունը, իսկ հանքի շահագործումից հետո ընկերությունը կհեռանա եւ իրենց ոչինչ չի մնա եւ դուրս եկան լսումների դահլիճից: Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը դուրս եկավ բորբոքված բնակիչներին հանդարտեցնելու, սակայն իրավիճակն էլ ավելի սրվեց, սկսեց վիճաբանություն: Դրսում են նաեւ տեղի ոստիկանության աշխատակիցներ: Մինչ դրսում գնդեվազցիները վիճում էին, լսումները ներսում շարունակվում են:

Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագիծն իրականացնում է «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս «Գեոթիմ» ՓԲԸ-ի: Ըստ «Lydian International»-ի` Ամուլսարի ծրագրի գլխավոր ներդրողներն են` Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) է, որը տնօրինում է ընկերության բաժնետոմսերի 8.1 տոկոսը, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), որին պատկանում է բաժնետոմսերի 6.9 տոկոսը:

Նախատեսվում է Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել 11 տարիների ընթացքում, եւ հանքաքարից ոսկին կորզել Գնդեվազից ընդամենը 1.2կմ հարավ կառուցվելիք կույտային տարրալվացման հարթակում ցիանիդի միջոցով:

Հիշեցնենք, որ Գնդեվազ համայնքի 210 բնակիչներ բողոքի նամակ են գրել IFC-ի Օմբուդսմենի գրասենյակին եւ EBRD-ին` պահանջելով դադարեցնել ծրագրի ֆինանսավորումը: Շարունակությունը հետեւում է:

ԷկոԼուր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031