Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հայրենակիցներից ոչ բոլորն են գիտակցում անօրինական միգրացիայի բացասական հետեւանքները»

Սեպտեմբեր 09,2014 12:48

Այսօր Եվրամիության կենտրոնում ներկայացվեց «Միգրացիայի կողմնացույց» հանրային իրազեկության արշավը, որը վերաբերում է անօրինական միգրացիայի ռիսկերին։ Արշավը նպատակ ունի տեղեկացնելու անկանոն միգրացիայի ռիսկերի ու հնարավոր խնդիրների մասին, նաեւ ծանոթացնել օրինական միգրացիայի բոլոր ճանապարհներին։

Միգրացիայի հարցերով ԵԱՀԿ փորձագետ Դավիթ Թումասյանն, ասուլիսի ընթացքում անդրադառնալով անօրինական միգրացիայի ռիսկերին, ասաց, որ մեր հայրենակիցներից ոչ բոլորն են գիտակցում այն բացասական հետեւանքները, որոնք առաջանում են անկանոն եւ անօրինական միգրացիայի դեպքում։ Մարդիկ հիմնականում ընտրում են անօրինական միգրացիայի ճանապարհը, քանի որ օրինական միգրացիայի դեպքում բախվում են բարդ փաստաթղթավորման խնդիրների, նաեւ ընդունող պետությունները խստացնում են ընդունելությունը, այդ իսկ պայտաձևով, Դավիթ Թումասյանի խոսքով, անօրինական միգրացիայի հոսքերն ավելի շատ են։ Նրա խոսքով անօրինական միգրացիայի ռիսկերը բավականին մեծ են.«Մեր հայրենակիցներից ոչ բոլորն են գիտակցում Եվրամիության պետություններում անօրինական ճանապարհով մուտք գործելու գործընթացում բոլոր հնարավոր վտանգները։ Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանը նույնպես անմասն չէ անօրինական միգրացիայի հոսքերից՝ մեր քրեական օրենսգրքում ուժի մեջ է մտել մի հոդված, որով քրեականացվել է անօրինական միգրացիայի կազմակերպումը»։
Դավիթ Թումասյանի խոսքով նաեւ անօրինական միգրանտները զրկված են իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից.« Անձը, որը գտնվում է անօրինական կարգավիճակում, նրան կարող են լռեցնել, սպառնալով հանձնել միգրացիոն բանտ»։

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրժինի Արտոն էլ իր խոսքում նշեց, որ արշավը առաջատար ծրագիր է եւ վերաբերում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ շարժունակությանը եւ համագործակցությանը.«Այն նպատակ ունի ուժեղացնել Հայաստանում միգրացիայի կառավարման կարողությունները։ Նաեւ ծրագրի միջոցով անվտանգ եւ լավ պատրաստված միգրացիայի վրա է մեծ ուշադրություն դարձվում։ Հաճախ անօրինական, անկանոն միգրացիայի բացասական հետեւանքները թերագնահատվում են եւ դրանց իրավական ուղղությունները այդքան էլ հայտնի չեն մարդկանց համար, որոնք էլ պետք է այս ծրագրի միջոցով հասանելի դարձնել մարդկանց համար»։

Արշավի համակարգող Լուսինե Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ արշավի շրջանակներում օրինական միգրացիայի առավելությունների եւ անկանոն միգրացիայի դեպքում շահագործման, թրաֆիքինգի, վտարման եւ այլ վտանգների վերաբերյալ բուկլետները, հոլովակները եւ պաստառները տարածվելու են Երեւանում եւ մարզերում։ Նաեւ խնդրի շուրջ հանրային քննարկումներ են իրականացվում հեռուստատեսությամբ։

«Միգրացիայի կողմնացույց» արշավը իրականցվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930