Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանում եւ Կապանում աղիքային վարակվածության դեպքեր կան

Սեպտեմբեր 09,2014 13:53

Սեպտեմբերի 5-ից մինչ օրս սրտխառնոցով, գլխացավով, փորլուծության եւ ջերմության գանգատներով Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Քաջարան քաղաքի 8 բնակիչ եւ 3 բնակիչ էլ՝ Կապան քաղաքից: Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Քոչարյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ հիվանդները հիվանդանոց դիմելիս եղել են միջին ծանրության, այս պահին նրանց վիճակը բավարար է գնահատվում: «Բոլոր անհրաժեշտ հետազոտություններն արվել են, դեռեւս հստակ պարզ չէ, թե ինչն է պատճառը, անալիզների արդյունքները ամենայն հավանականությամբ վաղը կունենանք»,- նշեց բժշկուհին:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է, որ ջրից լինեն թունավորումները, թեեւ մեր ունեցած տվյալներով, ջրից նմուշառուների արդյունքներով շեղումներ չեն հայտնաբերվել, նորմայի սահմաններում են:

Մանրամասները՝ շուտով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930