Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյանը, Օլանդը և Ալիևը, սպասվում է, կհանդիպեն հոկտեմբերին. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան. АПА

Սեպտեմբեր 09,2014 14:00

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ֆրանսիայում կկայանա այս տարվա հոկտեմբերին, փոխանցում է «ԱՊԱ»-ն:

«Այս տարվա հոկտեմբերին սպասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ», – ասել է նա՝ ավելացնելով, որ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Փարիզում:

Դեսպանը նշել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու խնդիրները. «Կարծում եմ, որ այս հանդիպումը կարևոր է խաղաղությունը պահելու համար», – ասել է նա:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930