Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Հայ ժողովուրդը պլանշետով ոչ խոպան է գնում, ոչ տուալետ է գնում, ոչ էլ սար է գնում»

Սեպտեմբեր 09,2014 15:41

«Մենք մի մեծ քար գցել ենք փոսը, հիմա Արփինե Հովհաննիսյանը փորձում է այդ քարի մի փոքրիկ մասը հանել այդ փոսից: Մենք հիմա այստեղ հիշել ենք պատմություններ, ինչքան բան կա, փորձում ենք կապել այս նախագծի պոչից: Բայց որպեսզի մենք այդ սխալը չանենք, պետք էր ուղղակի մեքենայացված փոխնախարարին ասեինք, որ հայ ժողովուրդը պլանշետով ոչ խոպան է գնում, ոչ տուալետ է գնում, ոչ էլ սար է գնում: Հայ ժողովուրդն ինտերնետացված չի: Մարդիկ կան, որ էլի փոստն ու ծրարն են նախընտրում»,- այսօր ԱԺ-ում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Օրինագծի հեղինակը ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: Նա առաջարկում է, որպեսզի վարորդներն իրենք ընդունեն տուգանքների մասին իրենց հարմար ծանուցվելու տարբերակը, որպեսզի ներկայիս իրավիճակը չլինի, երբ տուգանում են, պատշաճ չեն ծանուցում, այդ տուգանքը կրկնապատկվում, եռապատկվում է, մարդու ունեցվածքի վրա կալանք է դրվում՝ առանց նրա իմացության:

Գագիկ Ջհանգիրյանի գնահատմամբ՝ «Լավ նախագիծ է, ակտուալ նախագիծ է: Այստեղ քննարկելու շատ բան չկա: Ուղղակի այս նախագիծը, որը 24 ժամում հրատապ են առաջարկել ընդունել, պետք է մեծ փաթեթով գնար: Բայց գլուխը քարը, հիմա դրա ժամանակը չէ: Կարեւորը՝ որ սա շուտ ընդունենք: Ինչքան շուտ մենք սա ընդունեք, այնքան շուտ դրանից կազատվենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930