Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նոր ներդրումներ կկատարի Ավստրիայի կառավարությունը Հայաստանում (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 09,2014 17:42

Այսօր Գյումրիում Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստան են այցելել որոշ քաղաքական ու նաև տնտեսական հարցեր կարգավորելու համար: «Հայաստանը մեզ համար տնտեսական կարևոր գործընկեր է»,- հայտարարեց նախարարը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե կոնկրետ ի՞նչ ծրագրեր են պատրաստվում իրականացնել Հայաստանում, և իր դիտարկմամբ՝ ավստրիացիների գումարները նպատակայի՞ն են օգտագործել հայերը: Նախարարը, ցույց տալով ավստրիական «Կարիտաս»-ի կողմից բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնի համար կառուցվող շենքը, ասաց. «Լավագույն օրինակն այն է, որ դուք լինելով այստեղ` տեսնում եք, թե ինչ վրա են ծախսվել գումարները: Այստեղ հսկայական կամավոր աշխատանք է ծախսվում, մարդիկ աշխատում են առանց որևէ ֆինանսական սպասելիքների, մի՞թե սա ապացույցը չէ ձեր հարցի, որ գումարները ծախսվել են նպատակային»:

Սեբաստիան Կուրցը նաև ասաց, որ Գյումրու ավստրիական հիվանդանոցին կշարունակեն օգնել բուժսարքավորումներով, բժիշկների վերապատրաստման հարցերով, ամեն ինչ կանեն, որ այս բուժհաստատությունը կապերը խորացնի Ավստրիայի կլինիկաների հետ: Նա նաև նշեց, որ թերապիայի սարք է գնել հաշմանդամների կենտրոնի համար, իսկ երեկ Գյումրիում բացվել է հայ-ավստրիական կապերի զարգացման կենտրոն:

Մանրամասները`  տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930