Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանում են փաստաբանի սպանության համար մեղադրվողներին

Սեպտեմբեր 09,2014 19:14

Այսօր` սեպտեմբերի 9-ին, կառավարության դիմաց «Ո’չ սաքունցներին», «Վստահում ենք Ձեզ, պրն վարչապետ, օգնե’ք մեզ», «Տղաներն անմեղ են» գրառումներով պաստառներով հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ` ի պաշտպանություն Արտակ Վերանյանի, Արեն Վերանյանի եւ Սամվել Դիլոյանի:

 

Վերջիններս մեղադրվում են 2012 թվականի նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ:

IMG_4218

 

Հիշեցնենք` ի պաշտպանություն Արտակ եւ Արեն Վերանյանների եւ Սամվել Դիլոյանի  2012 թվականի փետրվարի 12-ին բողոքի ցույց էր կատարվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Ցուցարարները ցանկություն էին հայտնել իրենց խնդիրը ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին:

Սակայն, վերջինս չէր ժամանել Լոռի, եւ մեղադրյալների հարազատները եւ նրանց փաստաբանը հանդիպում էին ունեցել Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ:

Aravot.am-ի հետ զրույցում Արտակ եւ Արեն Վերանյանների մայր Թամարա Խոջոյանը նշեց, որ դատական գործը ձգձգվում է, եւ  այդ իսկ պատճառով որոշել են հավաքվել ՀՀ կառավարության շենքի դիմաց, որպեսզի կառավարության ուշադրությունը գրավեն, եւ գործը արագ լուծում ստանա.

«Հիմքեր չունեն ու պահում են, մենք էլ մեր բողոքն ենք եկել արտահայտում, որ գործը ձգձգվում է, հսկեն, արագացվի այս գործը ավարտվի: Գործում անօրինություններ չեմ տեսնում, բայց դատախազը արձակուրդ գնաց 40 օր հետո նորից եկավ, 3-4 դատախազ է փոխվել, չգիտեմ, թե ի՞նչն է պատճառը»:

IMG_4221

Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Լոռուց եւ հանրապետության այլ մարզերից Արտակ եւ Արեն Վերանյանի եւ Սամվել Դիլոյանի ընկերները եւ բարեկամները:

Մեղադրյալների բարեկամ Սամվել Գիշյանը մեզ հաղորդեց, որ հանդիպել են Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ.

«Ներկայացրեցինք մեր խնդիրը, ինքն ասաց` գրավոր ներկայացրեք ձեր բողոքները, հիմա գրավոր կներկայացնենք, ու կտեսնենք, թե ի՞նչ է լինում: Փաստաբանը կգա կներկայացնի»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930