Մինսկում անցկացվող ԱՊՀ գագաթաժողովում երկրների նախագահները 15 փաստաթուղթ են ուսումնասիրել և ստորագրել, հայտնում է «Բելտա»-ն:
Ընդունված փաստաթղթերից է Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի վերաբերյալ միջազգային հանրությանն ուղղված ԱՊՀ երկրների ուղերձը:
Հայտարարություն է ընդունվել «Թմրանյութերի վերահսկման միջազգային համակարգի պահպանման և կատարելագործման» մասին:
Որոշումներ են ընդունվել ԱՊՀ երկրների միջտարածաշրջանային համագործակցության զարգացման, «Ընկերակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի, Անօրինական ներգաղթի, թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Համաձայնություն է ձեռք բերվել մասնագետներից կազմված արագ արձագանքման խումբ ստեղծել՝ արտաքին սպառնալիքներից ընկերակցության երկրների անվտանգությունն ապահովելու համար:
Նաև 2016թ. ԱՊՀ երկրներում կրթության տարի հայտարարելու որոշում է ընդունվել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































