Լրահոս
Օրվա լրահոսը

Անմեղսունակը բարձի բմբուլները նետել էր տուժողի դեմքին, փորձել էր կացնով սպանել

Դեկտեմբեր 06,2014 18:07

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Բ.Ս-ի անմեղսունակության փաստը հաստատելու, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու եւ Սյունիքի մարզային հոգեբուժարան տեղավորելու՝ անվտանգության միջոց կիրառելու մասին:

Aravot.am-ի տեղեկություններով, Բ.Ս-ն փորձել է սպանել Նորայր Զաքարյանին:

Վերջինը հաղորդում էր տվել ոստիկանության Մեղրիի բաժնում, որ Բ.Ս-ն անասնագոմի տանիքում  կացնով հարձակվել է իր վրա եւ փորձել սպանել:

Ըստ այդ հաղորդման, տուժողը իր ծառայության ընթացքում ծանոթացել է Բ.Ս.-ի հետ:

Բ.Ս-ն բնակվել է տուժողին պատկանող անասնագոմի տանիքում, այնտեղ տեղադրելով վրան-կացարանը:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր նաեւ, որ Բ.Ս-ն Նորայրին «ընկալել» է որպես երկրի թշնամի, լրտես: Տուժողի ուշադրությունը շեղելու նպատակով նա բարձի բմբուլները նրա ուղղությամբ է շպրտել, ապա նետել կացինը նրա գլխի ուղղությամբ, որից կարողացել է խուսափել տուժողը:

Նախաքննության ժամանակ պարզվել էր, որ Բ.Ս.-ն հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում», դանդաղընթաց շիզոֆրենիա պարանոիդ սինդրոմ ախտորոշմամբ:

Հանցանքը կատարելու ժամանակ ըստ փորձագիտական եզրակացության, Բ.Ս.-ն գտնվել է «զառանցկան ապրումների ազդեցության ներքո»:

Նա անմեղսունակ է: Դատարանը երկու օր առաջ որոշում է կայացրել, հոգեբուժարան տեղավորելով նրա նկատմամբ կիրառել անվտանգության միջոց, կալանքը փոխելով, քանի որ նա վտանգ է ներկայացնում հանրության համար:

Ի դեպ,  կալանավորվածը 1937թ.ծնված էր, երրորդ դասարանի կրթությամբ, նախկինում դատված, ամուրի:

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031