Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազի թանկացումը տանում է դեպի ուղեվարձի թանկացում»

Դեկտեմբեր 12,2014 13:54 Share

Կառավարությունը երեկ հաստատել  է մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրման կազմակերպման լիցենզավորման նոր կարգը, որը դժգոհություն է առաջացրել տաքսու վարորդների մոտ: Այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում թեմայի շուրջ խոսելիս տաքսու վարորդները չցանկացան մեկնաբանություն տալ՝ ասելով, որ իրենց Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հրավիրել են քննարկման, եւ միայն դրանից հետո պարզ կլինեն իրենց հետագա քայլերը:

Փոխարենը՝ ասուլիսին վարորդներն անդրադարձան գազալցակայաններում գազի գնի թանկացմանը: Նշենք, որ Երեւանի եւ մարզերի գազալցակայաններում մեկ խմ գազը 190 դրամից թանկացել է մինչեւ 220-230 դրամ:

«Վարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ասաց, որ գազի թանկացումը տանում է դեպի ուղեվարձի թանկացում. «Մենք գիտենք, որ ուղեւորափոխադրող կազմակերպությունները պայքարում են ուղեվարձը բարձրացնելու համար եւ այդ գազի թանկացումը շատ լավ առիթ կհանդիսանա նրանց համար: Նրանք կօգտվեն դրանից: Սա մեր գրպանին է կպնում»:

Վարորդները կառավարությանը խորհուրդ են տալիս շտապ միջամտել գազի գնի թանկացման կարգավորման գործընթացում. «Մենք ստիպված չենք ուզում թանկացնել ուղեվարձը, ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ չի թողնելու որ ուղեվարձը թանկանա: Հետեւաբար սա մեր գրպանին է կպնելու եւ չի թողնելու, որ հացի փող աշխատենք»:

Վարորդները նշում են, որ արդեն գազի գումարի մեջ 1000 դրամ ավելի են վճարում:

Տիգրան Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ հասարակական տրանսպորտի հարցում նույնպես թանկացումներ են սպասվում, քանի որ գազելների վարորդները ավելի շատ են ծախսում, քան տաքսու վարորդները. «Գազելի վարորդը օրվա պլան է վճարում, սակայն այդ պլանից էլ նա վճարելու է գազի համար հենց իր գրպանից»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031