Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 

Հունվար 10,2015 10:35

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին`
ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու
ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհահատվածում  տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:

Վարդենյաց  լեռնանցքը երկկողմանի բաց է:
Թալինում, Արթիկում, Արտաշավանում, Ապարանում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031