Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Դաշնակցության քարը միշտ ծանր է». «Ժողովուրդ»

Փետրվար 03,2015 11:13

«Ժողովուրդը»-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հետ՝ պարզելու, թե ինչու են դաշնակցականները լքում կուսակցության շարքերը։

 – Ինչո՞ւ է այդքան հեշտ դարձել դաշնակցականի վրա «ներազդելն» ու կուսակցությունից հիասթափեցնելը։ Գուցե իսկապե՞ս ՀՅԴ-ում լուրջ խնդիր կա, ու ամբողջ հարցը դրա մեջ է։

– Հեշտ չի դարձել, ի՞նչն է հեշտ դարձել, եթե թվարկեցինք երկու դեպք, 3 անուն, մնացածը կեղծիք է, ուրեմն նշանակում է, որ հեշտ չի դարձել։ Գիտեք, եղել են ժամանակներ, որ տարբեր կուսակցություններից մարդիկ տասնյակներով հեռացել են, դուրս են եկել, բայց երբեւիցե այսպիսի աժիոտաժ, այսպիսի մեծ աղմուկ չի առաջացել, դաշնակցության քարը միշտ ծանր է։ Ես Ձեզ մի բան ասեմ, որ այսօր էլ կան մարդիկ, որոնք ժամանակին տարբեր պատճառներով ինքնամեկուսացել են դաշնակցությունից, նրանք այսօր դիմում են գրում, վերադառնում են։

Ամենավառ օրինակը Ռոլանդ Շառոյանի օրինակն է, որը մեկ տարի առաջ հեռացել էր դաշնակցությունից, բայց մեկ տարի այդ մարդը ուղղակի իր տեղը չէր գտնում ու դիմում գրեց, նորից ընդունվեց դաշնակցության շարքերը։ Այնպես որ, ես այդտեղ ողբերգություն չեմ տեսնում։

– Իսկ ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ նախկին ՀՅԴ-ականները դուրս գալուց հետո համալրում են «Հիմնադիր խորհրդարանի» շարքերը, որի ղեկավարն ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն է։

– Ովքե՞ր են գնում, ընդամենը 3 հոգի, բայց թե ինչու են գնում, իրենց հարցրեք։ Ես արդեն ասացի, քանի որ իրենք եղել են ազատամարտի մասնակից, կռված տղա, եւ նրանց վրա ազդում են կեղծ հայրենասիրական բաներով, մարդկանց համոզում են ինչ-որ կերպ… Ես համոզված եմ, որ կանցնի ժամանակ, ու այդ մարդիկ կգիտակցեն, թե իրենց ճիշտը որտեղ էր, բայց, բնականաբար, իրենք արդեն Դաշնակցությունում տեղ չունեն։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728