Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի նախագահին առաջարկում եմ՝ ձևավորել պատգամավորական պատվիրակություն եւ մեկնել Բաքու. Աղվան Վարդանյան

Սեպտեմբեր 15,2026 17:30 Share

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը

Ազգային ժողովի 2026թ. սեպտեմբերի 15-ի նիստում

 

Առաջարկ-հայտարարություն

Մենք՝ Ազգային ժողովը, ժողովրդի ներկայացուցչական մարմինն ենք։ Ամեն ինչի համար պատասխանատու։ Չկա համապետական որևէ խնդիր, որ մեր վերահսկողական լիազորությունից դուրս է։

Արդեն երեք տարի Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը٬ ինչպես նաեւ առնվազն տասնմեկ ՀՀ քաղաքացիներ٬ պատանդի կարգավիճակում բանտում են հարևան Ադրբեջանի Հանրապետությունում։

Նրանց դատում են միջազգային բոլոր նորմերի ոտնահարմամբ։

Իրականում դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։

Այս իշխանությունը կցկտուր վստահեցնում է` թեեւ ոչ հրապարակային, բայց զբաղվում են ՀՀ քաղաքացիների ազատության հարցով։ Երեք տարին ապացույց, որ անարդյունք։

Մարդիկ զրկված են նույնիսկ իրենց դատավճիռներին ծանոթանալու իրավունքից։ Ադրբեջանը փակել է Կարմիր խաչի գրասենյակը։ Տեղեկություններ կան խոշտանգումների, բռնաճնշումների վերաբերյալ։

Այդ մարդիկ արժանապատվությամբ են կրում այս փորձությունը, որովհետև ազատ Արցախի արժանավոր զավակներ են։ Իրենց «մեղքը» միայն այն է, որ պայքարել են իրենց Հայրենիքի ու ժողովրդի ազատության համար։

Բայց կրկնում եմ՝ հանձինս նրանց դատում են Հայաստանի Հանրապետությունը։

Նրանց ազատության մասին խոսում են Միացյալ Նահանգների Կոնգրեսում, Եվրախորհրդարանում։ Ի՞նչ ենք անում մենք՝ ժողովրդի ներկայացուցչական մարմնի անարժան անդամներս։ Ոչինչ։

Մեր ու Ադրբեջանի իբր քաղհասարակությունը փոխայցերով խաղաղություն են խաղում։

Ազգային ժողովի նախագահին առաջարկում եմ՝ ձևավորել պատգամավորական պատվիրակություն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հինգ հոգի, «Ուժեղ Հայաստանից»՝ երեք հոգի, «Հայաստան» դաշինքից՝ երկու հոգի։ Եվ մեկնել Բաքու։

Նպատակը՝ հանդիպել բոլոր պատանդներին, ծանոթանալ պահման պայմաններին, առողջական վիճակին, վերցնել դատավճիռները, հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան խանումին։ Նաեւ փորձել հանդիպել Ադրբեջանում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպաններին։

 Պարոն Ռուբինյան, հենց Դուք էլ կարող եք ղեկավարել պատվիրակությունը։ Դրանց հետ աշխատանքի փորձ ունեք։ Խոսեք Ադրբեջանի Ձեր կոլեգայի հետ։ Փորձեք կազմակերպել Միրզոյան-Բայրամով զույգի միջոցով։

Եթե չհաջողվի, միեւնույն է՝ մեքենաներով գնանք Վրաստանով Բաքու։ Ինֆորմացիոն միջազգային ուղեկցությամբ։

Մենք կատարենք մեր պարտքը, անենք՝ ինչ ճիշտ է ու պատասխանատու։ Մնացածի մասին հետո կխոսենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930