Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. «Հասարակությունը դժգոհ չի». « Իրատես de facto »

Փետրվար 03,2015 12:05

– Հայաստանում կառավարման ճգնաժամ կա՞,- հարցով դիմեցինք Մանվել Բադեյանին (ԲՀԿ խմբակցության անդամ):

– Չեմ կարծում, որ այդպիսի վիճակում ենք։ Կառավարությունն աշխատում է բնականոն ռիթմով։

– Գրեթե ամեն օր կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացիներ են լինում, այսինքն՝ հասարակությունը դժգոհ է, դա ճգնաժամի մասին չի՞ փաստում։

– Հասարակությունը դժգոհ չի, այլ հասարակության մի հատվածը։ Ակցիաներ կան, որոնց մի քանի մարդ է մասնակցում։ Սա ցույց է տալիս, որ հասարակության փոքր հատվածն է դժգոհ։ Կառավարությունն էլ հենց լուծումներ գտնելու համար է, իսկ ԱԺ-ն էլ պիտի ուղղորդի, թե որ քաղաքական գիծը իրագործի։ Բնականոն աշխատանք է, ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը։

– Եթե ճգնաժամ չկա, ընդդիմությունն ինչի՞ մասին է խոսում, ի՞նչ է ուզում։

– Բնական է, ընդդիմությունը հենց այդպիսի պահվածք էլ պիտի ունենա։ Ապացուցի իշխող ուժին, որ ճիշտ չի աշխատում, և եթե իշխանությունն անցնի իրենց, իրենք ավելի ճիշտ կաշխատեն։ Շատ նորմալ ժողովրդավարական գործընթաց է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728