Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Մանվել Բադեյանը

Սեպտեմբեր 30,2022 17:12
badeyan

Ծանր ու երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել (Արայիկ) Բադեյանը:

Մանվել Բադեյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 29-ին Գավառում։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետ, մաթեմատիկոսի որակավորումը։ 1979 թվականին եղել է ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության և պլանավորման Գիտահետազոտական ինստիտուտում եղել է գիտաշխատող։ 1980-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին Երևանի լուսատեխնիկական գործարանում աշխատել է տնտեսագետ։ 1982-1984 թվականներին սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում։ 1984-1992 թվականներին ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս։

1992-1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն։ 1995-1999 թվականներին եղել է «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն։

1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ։ 2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930