«Ադրբեջանցիները տեսնում են, որ անարգել կարող են մտնել Հայաստան։ Այսուհետ ՀՀ-ում ապրող ցանկացած հայ մարդ այդ մտավախությունը պիտի ունենա, որ դուռը բացելիս իր տան ննջասենյակում կամ հյուրասենյակում կարող է տեսնել պառկած ադրբեջանցու՝ զենքով զինված, գուցե ընտանիքի մի անդամին էլ գերի վերցրած։ Սրտի ամենախոր ցավով եմ սա ասում։ Ո՞նց է հնարավոր նման բան տեղի ունենա»,- ԱԱԾ շենքի դիմաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության նախաձեռնությամբ անցկացված բողոքի ցույցի ընթացքում լրագրողների հետ զրույցում վրդովվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Շաքի բնակավայրում տեղի ունեցածին, երբ ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ կնոջ ոտքին։

An Armenian Revolutionary Federation (ARF) Youth protest calling for strict punishment of an armed Azerbaijani serviceman who crossed the Armenian border, outside the National Security Service (NSS) headquarters in Yerevan, Armenia
Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ իրավունք չունենք ձայն չհանելու։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ ԱԱԾ-ին հայտնի է եղել, որ ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել ՀՀ, Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Եթե իրենք տեղեկացված են եղել, ինչո՞ւ մեր համայնքի բնակիչներին չէին զգուշացրել, որ կարողանային պաշտպանվել։ Եթե պատկան ծառայությունն իմացել ու հանցավոր անգործություն է դրսևորել, պետք է պատժվեն։ Իրենց գործը փոխանակ կատարեն, վհուկների որսով են զբաղված ուժայինները»։

An Armenian Revolutionary Federation (ARF) Youth protest calling for strict punishment of an armed Azerbaijani serviceman who crossed the Armenian border, outside the National Security Service (NSS) headquarters in Yerevan, Armenia
Ըստ ՀՅԴ ԳՄ անդամի՝ հակասական տեղեկություններ և բազմաթիվ անպատասխան հարցեր կան․ «Արդյոք այս տարածքում հսկողություն իրականացնող սահմանապահ ծառայության աշխատակիցները, պետերը, ԱԱԾ պաշտոնյաները որտե՞ղ են եղել։ Ի վերջո, հակահետախուզություն, հետախուզություն ունե՞նք։ Ինչպե՞ս են իրենք գալիս, նկարահանումներ կատարում Երևանում, մենք կարո՞ղ ենք գնալ Բաքվում նկարահանումներ կատարել»։
Կարդացեք նաև

An Armenian Revolutionary Federation (ARF) Youth protest calling for strict punishment of an armed Azerbaijani serviceman who crossed the Armenian border, outside the National Security Service (NSS) headquarters in Yerevan, Armenia
Գառնիկ Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ ոչ մի գործով պատշաճ քննություն չի իրականացվել, այն մարդիկ, որոնք այդ անփութությամբ վարվել են, պատիժ չեն կրել․ «Կարող է՝ դեպքն այնքան մեծ արձագանք ստանա, որ ինչ-որ մի ցածր օղակի աշխատող ինչ-որ մի նկատողություն ստանա կամ գործից ազատվի, բայց դրանից բուն երևույթը չի փոխվի»։
Հարցին՝ ՊՆ նախարարը պե՞տք է հրաժարական տա այս առիթով, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Իսկ այլ առիթները քի՞չ են, որ ՊՆ նախարարը պարտավոր էր ներողություն խնդրել, հրաժարական տալ։ Այն, ինչ տեղի ունեցավ տարիների ընթացքում, բավարար չէ՞, որ ՊՆ նախարարն անմիջապես հրաժարական տա ու ներողություն խնդրի, սահմանապահ ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները կամ ԱԱԾ աշխատակիցները, որոնք անփութություն են դրսևորել, հրաժարական տան։ Կամ պատճառները քի՞չ են, որ այս խայտառակ ներքին ու արտաքին քաղաքականության համար երկրի ղեկավարը հրաժարական տա։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանելու ՀՀ անվտանգությունը»։

An Armenian Revolutionary Federation (ARF) Youth protest calling for strict punishment of an armed Azerbaijani serviceman who crossed the Armenian border, outside the National Security Service (NSS) headquarters in Yerevan, Armenia
ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































