Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հերթական օրինակն է «խորամանկ բռնաճնշումների». տանը կալանքի տակ լինելը համարվում է «մեղմ բան», դրա ապօրինության մասին աղմուկ համարյա չի լինում». փորձագետ

Օգոստոս 31,2026 20:00 Share

Ռազմական փորձագետ, razminfo կայքի կոորդինատոր Կարեն Վրթանեսյանի ՖԲ գրառումը.

Այսօր Աշոտյանի տնային կալանքը 3 ամսով էլ երկարացրին։

Արմենին բանտարկել էին հունիսի 5-ին, ընտրություններից 2 օր առաջ։ 2 ամիս բանտում էր, հետո խափանման միջոցը փոխեցին մեկամսյա տնային կալանքի, որն այսօր երկարացրին ևս 3 ամսով։

Որևէ օրինական հիմնավորում, թե 2019 թվականին (!) հարուցած գործով 7 տարի անց ինչու հանկարծ պահանջվեց մարդուն կալանավորել, չկա։

Մարդը, որը 7 տարում ո՛չ փախել է, ո՛չ որևէ կերպ խոչընդոտել է քննությանը, հանկարծ դառնում է «քննության համար սպառնալիք», ում նորմալ գործունեությունը պետք է «խափանել»։

Սա հերթական օրինակն է «խորամանկ բռնաճնշումների». տանը կալանքի տակ լինելը համարվում է «մեղմ բան», ըստ այդմ` դրա ապօրինության մասին աղմուկ համարյա չի լինում։ Այսօր Արմենն էլ ասաց, որ բանտերում պահվող քաղբանտարկյալների համեմատ իր տնային կալանքի հանգամանքը մեծ բան չէ։

Բայց իրականում այդ «լուռ» բռնաճնշումները ամիսներով ու տարիներով մարդկանց լավ էլ արդյունավետ կերպով խանգարում են գործել և ուղղակի ապրել, անընդհատ լարվածության մեջ են պահում ոչ միայն մարդուն, այլև իր ընտանիքի անդամներին։

Մի հանգամանք էլ. տնային կալանքը լրջագույն խնդիրներ է ստեղծում շարքային ընդդիմադիրների համար, որոնք չունեն կուսակցական աջակցություն, անվտանգության ֆինանսական բարձիկներ. մարդիկ ընտանիքի օրվա հացը վաստակելու խնդրի առաջ են կանգնում, բախվում են լրջագույն ֆինանսական խնդիրների։

Բայց այս մասին գրեթե ոչ ոք չի իմանում, որովհետև համակարգված կերպով այս հարցերով ոչ ոք չի զբաղվում…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31