Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի գների «հանելուկը». «168 ժամ»

Փետրվար 26,2015 12:43

Պաշտոնական վիճակագրությանը ծանոթանալով՝ մարդ երբեմն լուրջ տարակուսանքների մեջ կարող է ընկնել։ Ներկայացված պատկերն իրականությունից կարող է այնքան տարբերվել, որ չհասկանա՝ ի՞նքը Հայաստանում չի ապրում, թե՞ տվյալները կազմողներն ու ներկայացնողները։

Կոնկրետ այս անգամ մեզ զարմացրեցին անշարժ գույքի վերաբերյալ տվյալները։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ անշարժ գույքի գները։

Ներկայացված աղյուսակը վերցրել ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։ Վիճակագրական ծառայությունն էլ իր հերթին՝ այս տվյալները վերցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից։

Առանձնացրել ենք միայն Երևան քաղաքը՝ ըստ վարչական շրջանների։

168-3

 Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների

Տեղեկանքում Երևանի 12 վարչական շրջաններից ներկայացված են 11-ը։ Նորք-Մարաշի տվյալները մեզ անհայտ պատճառով բացակայում են, սակայն ընդհանուր պատկերացում կազմելու համար դա չի խանգարում։

Առաջինը, որ աչքի է զարնում, հետևյալն է՝ Երևան քաղաքում անշարժ գույքի գները մեկ տարվա կտրվածքով գրեթե չեն փոխվել կամ չնչին փոփոխություն են կրել։ Իսկ, օրինակ, Կենտրոնում կամ Արաբկիրում գները անգամ մեկ դրամով չեն փոխվել։ Ասենք, Կենտրոնում 2013 թվականի դեկտեմբերին բազմաբնակարան շենքում բնակարանի 1 քառակուսի մետրն արժեցել է 428 հազար դրամ, մեկ տարի անց՝ 2014 թվականի դեկտեմբերին, նույն 428 հազար դրամն է։ Արաբկիրում 356 600 դրամ գինը նույնպես մեկ տարվա ընթացքում մնացել է անփոփոխ։

Ընդհանուր առմամբ, Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի գինը տարվա կտրվածքով թանկացել է 482 դրամով կամ 0.18%-ով։ Այսինքն՝ գները չեն փոխվել։ Բնակարանների ամենամեծ թանկացումը գրանցվել է Նուբարաշենում, այն էլ՝ ընդամենը 1.03%-ի չափով։

Նույն պատկերն է նաև առանձնատների, ինչպես նաև՝ մարզերի բնակարանների և տների դեպքում։

Մի  կողմ  թողնենք  այն,   որ  այս տվյալները խիստ կասկածելի են։ Օրինակ, ըստ այս տվյալների՝ Կենտրոնում 1քմ-ի գինը 900 դոլարից էլ ցածր է, մինչդեռ անշարժ գույքի շուկայի մասնակիցները հավաստիացնում են, որ միջին գինը 1100– 1200 դոլարից պակաս չէ։

Առավել զարմանալի է ոչ թե ներկայացված թվերի բացարձակ մեծությունը, այլ դրանց փոփոխության բացակայությունը։ Առավել զարմանալի է՝ հաշվի առնելով 2014 թվականի վերջում դրամի կտրուկ արժեզրկումը:

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728