Լրահոս
Օրվա լրահոսը

Կարտոֆիլներով ակցիա՝ ընդդեմ Սերգո Կարապետյանի

Փետրվար 26,2015 12:49

Այսօր կառավարության շենքի առաջ մի խումբ ակտիվիստներ կարտոֆիլներով բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի: Ակցիայի մասնակիցներին վիրավորել էր երեկ՝ Շիրակի մարզում գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ, նախարարի արած մի արտահայտությունը՝ կարտոֆիլը աղջկա պես մի բան է, առաջին ուզողին պիտի տաս:

Երիտասարդ աղջիկները եւ տղաները որոնք՝ «Նախարար, քո երեխեքին էլ ա կարտոֆիլ մեծացրել», «Նախարար, կարտոֆիլն ու աղջիկն իրարից չես տարբերո՞ւմ» ցուցապաստառներով էին, Սերգո Կարապետյանից  պահանջում էին բոլոր աղջիկներից ներողություն խնդրել: Ի նշան բողոքի՝ նրանք կառավարության շենքի առաջ մի քանի կիլոգրամ կարտոֆիլ էին լցրել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728