Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում և Արգավանդ գյուղում

Մարտ 09,2015 15:23

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 10-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Իսակովի պողոտայի` Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիայի փողոցն ընկած հատվածի, նրան հարակից մասնավոր տնատիրությունների ու հանրային բաժանորդների, Շահումյան 4-րդ փողոցը մասնակի, Շահումյան 4-րդ փողոցի 2-րդ և 3-րդ նրբանցքների, Շահումյան 6-րդ փողոցի թվով 6 մասնավոր տնատիրությունների, «Եռաբլուր» պանթեոնի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, «Ոստիկանական Ակադեմիա»-յի, նախկին կառավարական ընդունելության տան, «Ոսկե համբույր», «Ուրարտու» ռեստորանային համալիրների, «Արարատ Մոթորս», «Տոյոտա», «Աուդի» ավտոսրահների, «Ապարան» ավտոտեխսպասարկման սրահի, հեծանվահրապարակի,  «Հողագիտական» ինստիտուտի,  «Փորձագիտական» լաբորատորիայի, «Գունավոր» տպարանի, Պաշտպանության Նախարարության լաբորատորիայի,
Արմավիրի մարզի` Արգավանդ գյուղի կենտրոնական և նրան հարակից փողոցների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

    «Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031